ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Չիպոլինոն»` Գյումրիում

«Չիպոլինոն»` Գյումրիում
06.12.2014 | 11:34

Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Չիպոլինո» պարային-երաժշտական ներկայացման պրեմիերան: Ներկայացումն իրականացրել է Խորեոգրաֆիայի պետական թատրոնը` Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» ստեղծագործության հիման վրա: Չիպոլինոյի դերում Սյուզաննա Կիրակոսյանն է: Բեմադրիչը Ռաֆայել Գրիգորյանն է, բեմականացումը՝ Անահիտ Աղասարյանի, կոմպոզիտոր՝ Կարեն Խաչատրյան, երաժշտական մշակումը՝ Արսեն Թովմասյանի, բեմանկարիչ՝ Վիլեն Գայֆեջյան, հագուստի ձևավորումը՝ Կարինե Աթանյանի, պարուսույց՝ Լիանա Հակոբյան:

Փոքրիկ սոխուկ Չիպոլինոյին առավել ավագները հիշում են հանրահայտ մուլտֆիլմից, որի պրեմիերան եղել է ԽՍՀՄ-ուՄ 1961-ին: Ռոդարիի հանրահայտ հեքիաթը հանդիսատեսին ներկայացվեց նորովի, հետաքրքիր լուծումներով: Բանջարեղեններին ու մրգերին մարմնավորող գունեղ ու զվարթ կերպարները ասելիք ունեին թե փոքրիկ հանդիսատեսին, թե մեծահասակներին: Ներկայացմանը ներկա էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, օպերային թատրոնի տնօրեն Ալեքսանդր Արզումանյանը և այլք:
Նշենք, որ «Չիպոլինոն» շուտով կունենա նաև երևանյան պրեմիերա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2133

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ